ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանը`«Կրանտաի» ամսագրի հատուկ համարում

Հայաստանը`«Կրանտաի» ամսագրի հատուկ համարում
22.01.2014 | 11:53

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Լիտվայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ 2013-ի վերջին Վիլնյուսում լույս է տեսել «Կրանտաի» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարը: Ամսագրում ներկայացված է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը և մշակութային կյանքը:

Ամսագրում անդրադարձ է կատարվում Արենի հնավայրին, հայկական ճարտարապետական ազգային ավանդույթներին, երաժշտարվեստին, թատրոնին և կինեմատոգրաֆիային՝ ակունքներից մինչև մեր օրերը:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ